10755 դիտում
22:34 28-06-2022
Ինչո՞ւ էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսին այցելել Լոռու մարզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ.Թրեյսին, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ, պատասխանատու այլ անձինք ներկա գտնվեցին Սպիտակի բժշկական կենտրոնին և Սարահարթ բնակավայրի միջնակարգ դպրոցին մարդասիրական աջակցության տրամադրման պաշտոնական արարողություններին:
Աջակցությունը տրամադրվել է դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից: Նախագծերն իրականացվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրի (US EUCOM's Humanitarian Assistance Program) շրջանակներում:
Նախագծերի օգնությամբ Սպիտակի բժշկական կենտրոնին են տրամադրվել բուժսենյակային և խոհանոցային գույք ու բժշկական սարքավորումներ՝ COVID համավարակը հաղթահարելուց հետո հնամաշ գույքը փոխարինելու համար, իսկ Սարահարթի դպրոցին, ինչպես նաև Լոռու մարզի ավելի քան 15 համայնքների կրթօջախներին՝ դպրոցական գույք և կահույք:
Հյուրերը շրջայց կատարեցին բժշկական կենտրոնում, ապա՝ նաև դպրոցում: Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը իր երախտագիտությունը հայտնեց տիկին դեսպանին, առողջապահության նախարարությանը և Լոռու մարզպետարանին մշտապես աջակցելու և բուժհաստատության կողքին լինելու համար:
Սարահարթի միջնակարգ դպրոցին գույք տրամադրելու համար շնորհակալական խոսք հնչեցրեց նաև տնօրեն Ռուդիկ Խումարյանը:
Տիկին դեսպանը թե՛ Սպիտակի ԲԿ-ում, թե՛ դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառումների ժամանակ նշեց, որ ԱՄՆ կառավարությունը մեծագույն պատրաստակամությամբ է իրականացնում նմանատիպ բարեսիրական ծրագրերը և պատրաստակամ է այսուհետ ևս համագործակցելու ՀՀ կառավարության և Լոռու մարզպետարանի հետ:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից տիկին դեսպանին, դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին աջակցության ծրագրերի շարունակականության համար շնորհակալություն հայտնեց Գոռ Ասրյանը:
Նա նշեց, որ բարձրակարգ մասնագետների և մարդկային ռեսուրսների պակաս մարզի թե՛ բուժհաստատությունները, թե՛ կրթօջախները չունեն, սակայն երբ դրանք համալրվում են բարձրորակ սարքավորումներով և գույքով, աշխատանքը լինում է առավել արդյունավետ և բարձրորակ:
-Մենք կարևորագույն խնդիր ունենք ապակենտրոնացնելու մատուցվող ծառայությունները՝ դրանք տեղափոխելով ավելի փոքր համայնքներ, գյուղեր և այդ նպատակին հասնելու համար շատ կարևոր է, որ նմանատիպ ծրագրեր են իրականացվում մայրաքաղաքից և մարզկենտրոններից դուրս, - ասաց Գոռ Ասրյանը:
Ներկաները շրջեցին Սպիտակի ԲԿ-ում և Սարահարթի դպրոցում, ծանոթացան ստեղծված պայմաններին:
Հարկ է նշել, որ Լոռու մարզում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ իրականացվող նմանատիպ ծրագրերի կյանքի կոչմանը մեծապես աջակցում են ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի Միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը և Վանաձորում բարեգործական բազմաթիվ ծրագրերի նախաձեռնող Լիլիա Աբրահամյանը:
Լուսանկարներն ու տեքստը՝ Վոլոդյա Մխոյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
Նմանատիպ նյութեր
2098 դիտում
16:13 04-10-2019
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր. ԱԱԾ
1728 դիտում
17:55 28-08-2020
Փոխնախարար Արման Խոջոյանն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել են «Արմբերրի» ընկերություն
1986 դիտում
13:36 24-02-2019
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին շուտով կժամանի Երևան
Այս բաժնից
2092 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)