521 դիտում
15:35 29-06-2022
Շիրակի մարզպետի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Լիոն քաղաքում մասնակցում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովին
Ֆրանսիայի Լիոն քաղաքում ընթանում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը։ Նոր Ռոնի եւ Լիոնի Մետրոպոլի սենատոր Պրն. Ժիլբեր Լյուկ Դըվինազը, ով
Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահն է, մոդերացրել է «Տարածքային բարեփոխումներ, մարտահրավերներ եւ հիմնախնդիրներ» թեմայով կլոր սեղանը, որին հաջորդելու են քննարկումներ երեք` «Զբոսաշրջություն», «Խելացի քաղաքներ», «Գյուղատնտեսություն» աշխատախմբերում: Նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության պատվիրակության կազմում է նաև Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի (Cités Unies France) համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումն իրականացվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ, որը հերթական անգամ համախմբել է ավելի քան 300 մասնակցի:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006 թ. Փարիզում` համախմբելով գրեթե 30 համայնքներ ներկայացնող 200 մասնակցի, ովքեր կենտրոնացան չորս թեմաների վրա` տեղական կառավարում և կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն և գյուղական զարգացում:
Երկրորդ համաժողովն անցկացվել է 2010 թ. Երևանում, իսկ երրորդը` 2013 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում:
Շիրակի մարզի պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ մարզի այն համայնքներից, որոնք քույր քաղաքներ ունեն Ֆրանսիայի հետ։

Նմանատիպ նյութեր
2371 դիտում
15:21 16-11-2016
Երևան–Լիոն համագործակցության շրջանակներում Լիոն է այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը
1942 դիտում
13:36 01-12-2016
Երևանում բացվեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը
2544 դիտում
16:59 02-12-2016
Սփյուռքի նախարարն ընդունել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովի մասնակիցներին
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան