211652_close_icon
views-count1329 դիտում article-date 17:16 29-06-2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը փորձարկել է տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման, վկայագրման նոր ստուգաթերթը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ «Տեխնիկական փորձաքննություններ» ՍՊ ընկերության արտադրական տարածքումտեղիունեցավ տրանսպորտային միջոցների գազաբալոնների տեղադրման ու վկայագրման նոր ստուգաթերթերի փորձարկումը։

Փորձարկանը ներկա էինՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության պատասխանատու աշխատակիցներըևտրանսպորտային անվտանգության, ռիսկի գնահատման, վերլուծությունների վարչությունների մասնագետները։

Մասնագետների կողմից տեղում իրականացված փորձարկման և եզրակացության հիման վրա ստուգաթերթն ամբողջությամբ ընդունվել է։ Ստուգաթերթի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը և հետագա հաստատմանը։

ՔՏՀԱՏՄ-ն զգուշացնում է, որ ս․թ օգոստոսի 1-ից Տեսչական մարմինն իրականացնելու է վերահսկողական գործառույթներ և կիրառելու է վարչական պատասխանատվության միջոցներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150․15 հոդվածի։
 
 
 
 

Նմանատիպ նյութեր