211652_close_icon
views-count882 դիտում article-date 17:13 25-07-2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Սյունիքի մարզում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ 

Հուլիսի 20-22-ը Տեսչական մարմինը ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռումն իրականացրել  է ՀՀ Սյունիքի մարզում։ 

Մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա մշտադիտարկվել է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնատար 16 տրանսպորտային միջոց։

10 տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։ Նշանակված տուգանքը կազմել է 2 միլիոն դրամ։ 

Նմանատիպ նյութեր