211652_close_icon
views-count87883 դիտում article-date 22:18 29-06-2022

Արտակարգ դեպքեր՝ Արարատի մարզում. պատճառը «Վեոլիա Ջրի» փնթի աշխատանքն ու Արարատի քաղաքապետի ու նրա տեղակալի ոչ սրտացավ մոտեցումն է. մեքենաները հայտնվում են մարդաբոյ փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է, Արարատի մարզի Արարատ գյուղում  «ամենավերջին» ու «ամենաքաղցր» խոսքերով են հիշում «Վեոլիա Ջուր» ընկերությանը:

 Նշված ընկերությունը գյուղի Գրիբոեդովի փողոցում տևական ժամանակ է, ջրագծի վերանորոգման անվան տակ մի հսկայական փոս է փորել, չպահպանելով անվտանգության ոչ մի կանոն:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները ասում էին. «Վեոլիա Ջուրը» էս մեր գյուղի համար դարձել է պատուհաս: Ոնց որ  գյուղի կույրաղիքը լինի: Մթամ ջրագիծը անցկացնելու համար եկան ունքը սարքեին, տվին աչքը հանեցին: Փոսը փորել են, սակայն ոչ մի անվտանգության կանոն չեն պահպանել: Պետք է փարոսիկներով ժապավեններ, ժամանակավոր լուսավորություն ու ցուցանակներ տեղադրեին, որ մարդիկ խամ-խամ էդ հսկայական փոսի պատճառով փորձանքի մեջ չընկնեին:

Ինչ փորել են, արդեն մի քանի դեպք է եղել: Միակ հրաշքը նա է, որ զոհեր չունենք, բայց ով է պատասխան տալու այս խնդրին, ով է փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը:

Արարատ խոշորացված համայնքի  ղեկավար Ասլան Ավետիսյանն ու  համայնքապետի տեղակալ Արսեն Հակոբյանը (վերջինիս հսկողության տակ է դրված  կոմունալ, ճանապարհաշինարարության խնդիրները) զբաղված են իրենց տան ճանապարհները վերանորոգելով: Դե, իրենք կաբինետներում նստած իրենց թափանները լցնող  պաշտոնյաներ են, առաջին հերթին իրենց տան ճամփեքն ա հետաքրքրում: Միհատ չեն ասում՝ գանք, էդ «Վեոլիա Ջրի» ձեռքից բռնենք, ասենք՝ ինչի եք մեր գյուղի  բնակիչների համար նման անհարմարություններ ստեղծում:

Պատկերացնում ե՞ք, եթե քաղաքապետի կամ քաղաքապետի տեղակալի տան մոտ լիներ «Վեոլիա Ջրի» ստեղծած փոսը, ինչ կանեին: Մի գիշերվա մեջ կստիպեին, որպեսզի «Վեոլիա Ջուրը» խոտանը վերացնի:

Բայց դե ում ենք ինչ ասում: Արարատի մարզում և Արարատ գյուղում էնքան նմանատիպ խնդիրներ կան, որ ճիշտը «Վեոլիա Ջրին»  Սանիթեքի  նման պետք է չեզոքացնեն ու գա մի սրտացավ կազմակերպություն, որն էլ  մեր սպառողներիս հարցերը կլուծի:

 Ստեղ դեռ վիճակի հետ հարմարվում ենք, բա էն Արարատի, Բանավանի բնակիչներն ինչ ասեն:
Համայնքապետի տեղակալին մի 100 անգամ ասել են, բայց ոչ մի օգուտ: Կումունալի պետը եթե նրա ազգականն է, հո նա չի ստիպելու նրան, որ գնա ու ժողովրդի դարդին դարման լինի:

Փոխարենը սկսել են իրենց պալատների ու եսիմ ինչերի կառուցումը: Միայն  2 օրվա ընթացքում Արարատ գյուղի  Գրիբոդովի փողոցում «Վեոլիա Ջրի» պատճառով վթարի են անթարկվել մի քանի ավտոմեքեննաներ, այդ թվում՝ ВАЗ 2121, ВАЗ 2107 մակնիշի ավտմեքենաներ:

Ավտոմեքենաների տերերին էլ պատճառվել է խոշոր չափի  նյութական վնաս:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

        
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր