2666 դիտում
09:49 01-07-2022
ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում կառուցված առանձնատան կասկածելի վաճառքի գործը քննող քննիչը, որին վարույթից հեռացրել էր ՀՀ դատախազությունը:
Տեղեկացնենք, որ այս աղմկահարույց գործով հարցաքննվել է առանձնատունը գնած գործարար Նարեկ Նալբանդյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գործը վարած քննիչը, սակայն ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կամ նրա որդին մինչ օրս չեն հարցաքննվել: Ընդ որում՝ իրավապահ համակարգում կասկածներ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործը ԱԱԾ-ում դոփում է տեղում, եւ նախաքննական մարմինը, ըստ էության, շահագրգռվածություն չունի այս գործը առաջ տանելու եւ կալանքի տակ եղած առանձնատան վաճառքի առեղծվածը բացահայտելու հարցում:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հետաքրքրվելով, թե հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք առանձնատան գնորդ Նարեկ Նալբանդյանը հրավիրվել Է ԱԱԾ եւ հարցաքննվել, ինչ է բացահայտվել առանձնատան վաճառքի գործով, եւ այս ժամանակահատվածում ինչ ապօրինություններ է ընդհանրապես բացահայտել ԱԱԾ-ն, ինչ փուլում է գտնվում քրեական գործը։
Ի պատասխան գրավոր հարցադրումներին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ, փոխգնդապետ Լ. Թաթոյանը հայտնել էր.«Հայտնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված քրեական գործով Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ եւ հարցաքննվել»: Այլ մանրամասներ չէին հայտնել: Ստացվում է, որ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման, ժողովրդին վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումը օդում թողած պղպջակի էֆեկտ ունի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1150 դիտում
07:12 17-11-2023
Որ գործով է ԱԱԾ-ում հարցաքննվել Վիտալի Բալասանյանը. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
10324 դիտում
14:10 31-03-2022
Չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել․ ՊՎԾ ղեկավար․ Tert.am
Այս բաժնից
886 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
919 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1768 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»