211652_close_icon
views-count755 դիտում article-date 16:59 01-07-2022

Բանակում պատվավոր ծառայությունը փորձում են դարձնել մահակ ընդդիմադիրներին մեկուսացնելու համար. Գեղամ Մանուկյան. NEWS.am

Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ստացել։

Այս առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան իրենց տուն էլ են զանգել զինկոմիսարիատից. «Առավոտյան զինկոմիսարիատից զանգեցին, ցանկացան խոսել Տարոն Մանուկյանի հետ, ես ասացի՝ ցավդ տանեմ, Տարոն Մանուկյանը 2 ամիս է՝ բանտում է: Ասացի՝ հիմա էլ մենակ ընդդիմադիր գործիչներին եք կանչո՞ւմ: Դրանից 2 ժամ անց էլի զանգեցին, ներկայացավ փոխգնդապետ, ասաց՝ Տարոն Մանուկյանի հետ կապված ուզում է հանդիպել: Եկավ, ծանուցագիր էր բերել: Ասացի՝ երկու ժամ առաջ ձեզ ասել եմ, որ բանտում նստած է: Ասաց՝ լավ, գրեք, որ ծանոթացաք: Ես էլ գրեցի, որ դավաճան Նիկոլի դեմ պայքարի համար հիմա Տարոն Մանուկյանը բանտում է, եթե բանտում չլիներ, մեծ սիրով կգնար այս զորահավաքին, բայց հիմա արձանագրում եմ, որ ՊՆ-ն եւ զինված ուժերը, ցավոք սրտի, ծառայեցնում են քաղաքական իշխանությանը»,-ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ արդեն «Դիմադրության» շարժումից մոտ 40 հոգու տվյալ կա, որ ծանուցագրեր են ուղարկել. «Բոլոր ակտիվիստներին ուղարկում են ծանուցագրեր: Այս իշխանության գործողություններում վաղուց արդեն պետք է է հրաժարվել տրամաբանություն գտնելուց: Որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ ինձ համար ուղղակի խայտառակություն է, երբ եռամսյա գհավաքները փորձում են ծառայեցնել քաղաքական բռնաճնշումներին: Ուղղակի խոսքեր չկան, որ արտահայտենք այն խայտառակությունը, որ ունենք:  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ Զինված ուժերում ՀՀ քաղաքացու պատվավոր ծառայությունը փորձում են դարձնել մահակ քաղաքական ընդդիմադիրներին մեկուսացնելու համար»,-ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Հիշեցմանը, որ դեռ շաբաթներ առաջ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր հայտարարել, որ ընդդիմության ներկայացուցիչներին պետք է տանել եռամսյա հավաքների, Մանուկյանն արձգանքեց. «Փաստորեն Հայաստանի զինված ուժերը եւ ՊՆ-ն ղեկավարում է Անդրանիկ Քոչարյանը: Դուրս եկավ, որ գործնականացրեցին նրա ասածը:

Ինչպես քաղաքական նպտակահարմարությամբ բանակն են գլխատել, 4 տարի շարունակ Արցախի հերոսների դեմ արշավ են իրականացրել, արժեզրկել են արցախյան ազատամարտը, ուղղակի խուսափել են նշել Հայոց զինված ուժերի կազմավորման 30-ամյակը, շարունակում են նույն կերպ ծաղրել զինված ուժերը, կամավորությունը աշխարհազորը, զորակոչը եւ այլն»:

Նմանատիպ նյութեր