211652_close_icon
views-count1360 դիտում article-date 17:30 02-07-2022

Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը կժամանի Երևան

Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման՝ մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Սանջայ Վերմայի առանձնազրույցը, որին կհաջորդի Հայաստանի ԱԳ նախարարի ու Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի համանախագահությամբ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացումը:

 

Նմանատիպ նյութեր