211652_close_icon
views-count1185 դիտում article-date 18:29 02-07-2022

Պետք է վաղվանից սկսել գրել քրեական դատավարության նոր օրենսգիրք. Ռուբեն Մելիքյան

Քրեական դատավարության նոր օրենսգիրք ստեղծելու պաշտոնական գործընթացը մեր երկրում սկսել է դեռևս 2006 թվի վերջից։ Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ 1998-ի օրենսգիրքը հնացել է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Չմտնելով այդ երկար ու խրթին գործընթացի մանրամասների մեջ՝ ասեմ միայն, որ դեռևս 2007-ի դեկտեմբերին Հանրապետության նախագահի կարգադրությամբ ընդգրկվել եմ նախագիծ մշակող հանձնաժողովի կազմ։

Հետո ձևաչափեր փոխվեցին, ջրեր հոսեցին, իսկ նախագծի առաջին ավարտուն տարբերակը կառավարություն ուղարկվեց 2012-ի դեկտեմբերի վերջին օրերին։ Այն մշակող 4 հոգանոց խմբի կազմում էի։ Այսօր ուժի մեջ մտած օրենսգրքի մտահղացումների ու տեքստի երևի 90%-ը արդեն առկա էին այդ փաստաթղթում։

Հետո նորից ջրեր հոսեցին, միջազգային փորձաքննություններ, կարծիքներ, առաջարկներ, քննարկումներ, ֆլան-ֆստաններ…

Եվ ահա այսօր այն արդեն ուժի մեջ է… 40 տարիներիցս 15-ում «քրդատի նախագիծը» տեղ է ունեցել, ու հիմա շատ տարօրինակ զգացողություն ունեմ. մի կողմից ուրախ եմ, որ իմ ու գործընկերներիս տնկած ծառերի «բերքը» վերջապես հավաքվել է։

Սակայն մյուս կողմից, վախ ունեմ, որ քպ-ների իշխանությունը այնքան վատ ու ապաշնորհ ձևով կկիրառի, որ մեր լավ գաղափարների «հերը կանիծվի»։ Ցավոք, էդ գործում քպ-ենք չեմպիոն են։

Ի՞նչ է դա նշանակում։ Շատ պարզ բան - պետք է վաղվանից սկսել գրել քրեական դատավարության նոր օրենսգիրք (ու էս անգամ ճիշտ անուն դնել՝ «ՀՀ քրեական դատաստանագիրք»)»։

Նմանատիպ նյութեր