211652_close_icon
views-count782 դիտում article-date 12:34 08-07-2022

ՏԿԵ փոխնախարարը կարևոր է համարում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ օդային կապ ունենալը

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ-ի առևտրային հարցերով նախարարի խորհրդական, Եվրասիայում ԱՄՆ առևտրային ծառայության խորհրդական Հեդեր Բրնսին և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի պատասխանատու Բենջամին Բրնեսին։

Նախարարությունից հայտնում են, որ Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին և խոսելով երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական և գործընկերային հարաբերություններից՝ կարևոր է համարել ունենալ ուղիղ օդային կապ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։

Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները, դժվարությունները, բարեփոխումների անհրաժեշտությունը, ոլորտում կառավարության առաջնահերթությունները, նաև առավելությունները՝ Հայաստանը որպես տարանցիկ երկիր։

Հեդեր Բրնսին հետաքրքրվել է Լարսի ճանապարհահատվածի խնդիրներով, այդ ճանապարհին այլընտրանք ունենալու հնարավորության,

Հյուսիս-հարավ ճանապարհի, Հայաստանի երկաթուղային ոլորտի առկա հնարարվորությունների, երկաթուղու հետագա զարգացման ռազմավարության, օդային ճանապարհով բեռնափոխադրումներ կազմակերպելու և կարևոր այլ հարցերի մասին։ ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ շատ ընկերությունների հետաքրքիր է Հայաստանում ներկայացված լինելու գաղափարը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ ավելի առարկայական քննարկելու բարձրացված հարցերն ու խնդիրները։

Նմանատիպ նյութեր