211652_close_icon
views-count42149 դիտում article-date 17:35 11-02-2023

Երևանում, Սևանի փողոցում գործող «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենի ուղղությամբ 9 կրակոցներ արձակողը դեպքի վայրից Range Rover-ով դիմել է փախուստի․ տնօրենն էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ փետվարի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, պարզել են, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները հավաստի են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ օպերատիվ տվյալների պարզվել է, որ նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում Սևանի փողոցում գործող «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց կենտրոնի տնօրեն, Երևանի բնակիչ 38-ամյա Ռոբերտ Ն․-ի և Երևանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Գ․-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Հովհաննես Գ․-ն կրակոցներ է արձակել Ռոբերտ Ն․-ի ուղղությամբ և իր կողմից վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Հովհաննես Գ․-ին և հանցագործության գործիք՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի փողոցում՝ «Պլատինիում» առևտրի կենտրոնի դիմաց, կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։ 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վանիկ Սեդոյանի և Արա Ավագյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Արման Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի փորձաքրեագետներն ու քննիչներն աշխատեն։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված 8 պարկուճ։ 

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Բագրատ Չիբուխչյանի, ՀՈԲ բաժանմունքի պետ Մանվել Երեմյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ համայնքային ոստիկաններ Արմեն Գրիգորյանը, Արման Միքայելյանը հիվանդանոցում պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոբերտ Մ-ն է։



Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր