211652_close_icon
views-count1109 դիտում article-date 19:50 12-07-2022

Տեսչական մարմինը ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել ՀՀ Արարատի մարզում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության  ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության  իրականացումը։

Տեսչական մարմինը  հուլիսի 11-ին և12-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է  իրականացրել Արարատի մարզում։

Մարզի Եղեգնավան, Այգեվան, Լուսառատ համայնքներում  և միջպետական Մ-2, Հանրապետական Հ-8, Հ-11 և տեղական նշանակության Տ-2-50  ավտոմոբիլային ճանապարհի տարբեր հատվածներում  կշռվել են 13 տրանսպորտային միջոցներ։ Արդյունքում վարչական պատասխանատվության են ենթարկվել 7 տրանսպորտային միջոցների վարորդներ։

Տուգանքների ընդհանուր չափը կազմել է 3 միլիոն 200 հազար դրամ:
 
 

Նմանատիպ նյութեր