987 դիտում
22:54 13-07-2022
Այս օրերին Երևանում ընթանում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը
Այս օրերին Երևանում ընթանում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Հուլիսի 16-ի համերգն ամբողջովին նվիրված է լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու արվեստին. կհնչեն նրա ստեղծագործությունները` Adagietto-ն «Կորուսյալ դրախտը» օպերայից, Ջութակի թիվ 2կոնցերտը, Սիմֆոնիա թիվ 4 «Ադաջո»-ն։ Նշենք, որ գրեթե 60 տարվա գործունեության ընթացքում մեծանուն կոմպոզիտորը հեղինակել է ավելի քան 100 գործիքային ստեղծագործություն, այդ թվում՝ 4 օպերա, 8 սիմֆոնիա, 27 նվագախմբային և 24 կոնցերտային գործեր, 25 կանտատ ու օրատորիա, 21 երգ ու երգչախմբային ստեղծագործություն, 20 կամերային և 17 մենանվագ ստեղծագործություններ:
Քշիշտոֆ Պենդերեցկու այրին՝ Էլժբետա Պենդերեցկան, փառատոնի առթիվ հղված ուղերձում նշում է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպիչներին՝ այն հիմնելու համար մի երկրում, որտեղից սկիզբ էին առնում ամուսնուս արմատները, և որտեղ նրա ղեկավարմամբ տեղի են ունեցել և նրան նվիրվել բազմաթիվ համերգներ։ Վստահ եմ, որ այս փառատոնը բացառիկ իրադարձություն կլիներ նաև հանգուցյալ ամուսնուս համար։
Այսօր, երբ մենք դիմակայում ենք բազում չարիքների, երաժշտությունը կարող է խոսել մեր հոգու խորքում… Բոլորին հրավիրում եմ փառատոնի համերգներին և մաղթում վայելելու երաժշտությունն իր գեղեցկության ամբողջ բազմազանությամբ՝ ողողված ազատության և խաղաղության ոգով: Այսօր մենք հոգեպես միավորված ենք բոլոր նրանց հետ, ում կյանքում այնքան պակասում են այս արժեքները...
Ամուսինս, որն այսօր մեզ հետ չէ, հաճախ էր ասում, որ ցանկացած արվեստ պետք է ունենա երկակի սկիզբ՝ երկրի խորքում և երկնքի անհունում։ Ես շատ եմ սիրում մեջբերել նրա այս հայտնի խոսքերը։ Հուսով եմ, որ ձեզ համար ևս դրանք հուսադրող ուղերձ են ամփոփում իրենց մեջ…»։
Հուլիսի 16-ի համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Լետիցիա Մորենոն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդիրներին ծանոթանալու դասական երաժշտության նորագույն միտումներին, մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ

Նմանատիպ նյութեր
1074 դիտում
14:52 08-07-2022
Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի ընթացքում կներկայացվի ժամանակակից կոմպոզիտորների արվեստը
1089 դիտում
22:42 04-07-2022
Երևանում կանցկացվի Քշիշտոֆ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը
1640 դիտում
23:40 11-07-2022
Մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան