211652_close_icon
views-count1776 դիտում article-date 13:39 14-07-2022

Անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքներին դրամական օգնության տրամադրումը կերկարաձգվի

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած ու գերեվարված անձանց ընտանիքները կշարունակեն դրամական աջակցություն ստանալ մինչև 2022 թվականի սեպտեմբերը ներառյալ։ Համապատասխան որոշումը հաստատվեց Կառավարության այսօրվա նիստում։

Անկախ այն հանգամանքից, դատարանի կողմից անհայտ բացակայողի կարգավիճակ ճանաչվել է, թե ոչ, ընտանիքները կստանան ամսական 300․000 դրամ։ Դիմումները կընդունվեն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 5-ը:

Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվարկի` աջակցության պոտենցիալ շահառուների թիվը՝ 2022 թվականի ապրիլի 15-ի դրությամբ, 13 է։ Նրանց ևս 6 ամիս սահմանված դրական աջակցությունը տրամադրելու համար կպահանջվի 23.4 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր