3930 դիտում
14:17 14-07-2022
50 զոհված զինծառայողների փորձանմուշներ կուղարկվեն Նիդերլանդներ՝ ԴՆԹ հետազոտության. դրա համար հատկացվեց 75 հազար դոլար
Կառավարությունն այսօրվա նիստում այս տարվա բյուջեից ՀՀ առողջապահության նախարարությանը 75 հազար դոլար հատկացրեց՝ ԴՆԹ հետազոտություն կատարելու դիմաց ֆինանսավորում ապահովելու նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված զինծառայողների դիակների և մասունքների ԴՆԹ նույնականացման փորձաքննությունները կատարվել են ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնում 2020-ի հոկտեմբերից մինչև 2022 թվականը: Այս ընթացքում նույնականացվել է բազմաթիվ անճանաչելի ձևի փոփոխված, մասնահատված, կմախքացած, այրված աճյուններ և մասունքներ, որոնց արդյունքում ունեցել ենք անհայտ համարվող զինծառայողների դիակների և մասունքների ինքնության պարզում։
«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող թվով 100 (բարդ նմուշ) ոսկրային փորձանմուշներ են ուղարկվել Նիդերլանդների թագավորություն ICMP կազմակերպություն ԴՆԹ նույնականացումը կատարելու նպատակով: Ֆինանսավորումը իրականացվել է USAID կազմակերպության կողմից:
Սակայն դեռևս առկա են բարդ, վնասված, արտաքին գործոնների ազդեցությունից որոշակի կազմափոխված ոսկրային հյուսվածքներ, որոնցից չի հաջողվում անջատել անձի նույնականացման համար պիտանի ԴՆԹ բնութագրեր: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ևս թվով 50 ոսկրային հյուսվածքների փորձանմուշներ ուղարկել Նիդերլանդների թագավորություն՝ Անհայտ Կորածների Միջազգային Հանձնաժողովի համապատասխան ԴՆԹ փորձաքննություների լաբորատորիա, վնասված ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ անջատման և գենետիկական լիարժեք բնութագիր ստանալու համար։
Վերջինիս համար անհրաժեշտ է 75,000 ԱՄՆ դոլար: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 31,125,000 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր
2932 դիտում
13:57 25-04-2019
133 հազար դոլար հատկացվեց Լևոն Արոնյանի պատշաճ մասնակցությունն ապահովելու համար
12184 դիտում
20:07 22-01-2015
Վ.Պերմյակովից վերցվել են փորձանմուշներ եւ նշանակվել համեմատական փորձաքննություններ (տեսանյութ)
2935 դիտում
15:52 04-03-2021
Ընդհանուր առմամբ՝ ԴՆԹ փորձաքննության է ենթարկվել 2 հազար մարմին
Այս բաժնից
595 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
826 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
745 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել