2935 դիտում
13:57 25-04-2019
133 հազար դոլար հատկացվեց Լևոն Արոնյանի պատշաճ մասնակցությունն ապահովելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացրեց 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` Լևոն Արոնյանի մասնակցությունը աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին պատշաճ մակարդակով ապահովելու համար:
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող և պատմության բոլոր ժամանակների չորրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը 2019 թ. պատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ծավալվող պայքարին: Լևոն Արոնյանի կողմից 2019 թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարին պատշաճ մասնակցության համար անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին 2019 թ. հատկացնել 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` պատշաճ մակարդակով այդ վարկանշային մրցաշարին պատրաստվելու և աշխարհի առաջնությանը մասնակցելու համար»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը:
Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
637 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
871 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
799 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել