211652_close_icon
views-count1749 դիտում article-date 14:53 14-07-2022

Կառավարությունը Լալա Բեգոյանին նշանակեց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Լալա Բեգոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբան Լալա Բեգոյանին»:

Նմանատիպ նյութեր