211652_close_icon

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ներկա է գտնվել համայնքային սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացին

views-count627 դիտում article-date 19:50 15-07-2022
Համայնքների խոշորացումից հետո սոցիալական բնագավառում աշխատանքների հասցեականության բարձրացման, քաղաքացիների հետ աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև համայնքային սոցիալական աշխատողների կարիքների գնահատումից ելնելով՝ Շիրակի մարզպետարանի և ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի» համագործակցությամբ հուլիսի 14-ից Աղվերանում մեկնարկել է Շիրակի մարզի նորանշանակ համայնքային սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը։

Կարևորելով մարզում համայնքային սոցիալական աշխատողների գործունեության արդյունավետության բաձրացումը և համայնքում առկա սոցիալական հիմնախնդիրներին արագ արձագանքելը՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հետևել է դասընթացներին, ողջունել մասնակիցներին և հաջող ընթացք մաղթել աշխատանքներին։

Կարողությունների զարգացման դասընթացի շրջանակներում մասնակիցներն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք կբերեն համայնքում երեխաների պաշտպանության կազմակերպման և ընտանիքներից երեխաների անհարկի բաժանումը կանխարգելելու, դեպքի վարման մեթոդաբանության և դրա կիրառման հնարավորությունները համայնքում, երեխաների խնամքի կազմակերպման այլընտրանքային
տարբերակների, համայնքային սոցիալական աշխատողի դերի, գործունեության ցանկալի եղանակների և այլնի մասին։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքահեն ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակներում։

Դասընթացին մասնակցում են Շիրակի մարզի համայնքային 12 սոցիալական աշխատողներ, ավարտին մասնակիցներին տրվելու են մասնակցության վկայականներ։

Նմանատիպ նյութեր