211652_close_icon
views-count563 դիտում article-date 22:26 15-07-2022

Քննարկվել են երեխաների ձայնը լսելի դարձնելու նպատակով հաստատություններում իրականացվող միջոցառումները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ համակարգի երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների տնօրենների, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Կարևորելով խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամք ստացող երեխաների կարծիք արտահայտելու իրավունքի իրացումը՝ ոլորտի պատասխանատուները քննարկել են այն մեխանիզմներն ու գործիքակազմը, որի շնորհիվ երեխան անկաշկանդ կարող է արտահայտել իր դիտարկումներն ու առաջարկությունները՝ մասնակից լինելով խնամքի և դաստիարակության կազմակերպման գործընթացին։

Երեխաների ձայնը լսելի դարձնելու նպատակով հաստատություններում իրականացվող միջոցառումների շարքն ընդլայնելու և այդ գործընթացին հաշմանդամություն ունեցող երեխաներին մասնակից դարձնելու նպատակով ոլորտի պատասխանատուները խոսել են նաև դրանց իրականացման հնարավոր ուղիների, անհրաժեշտ գործիքակազմի և վերապատրաստումների մասին։

Հաստատությունների տնօրենների հավաստմամբ՝ միջոցառումները հնարավորություն կտան առավել տեղեկացված լինելու խնամվող սաների մտորումների, դժգոհությունների ու երազանքների մասին։ Պայմանավորվածություն է ձեռքբերվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նոր միջոցառումների պլանավորման և մեկնարկի համար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է երեխային՝ իրեն վերաբերելի հարցերում մասնակից դարձնելու գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ներդրումը՝ համոզված լինելով, որ մասնակցությունը բարձրացնում է ծառայությունների որակը։

Նմանատիպ նյութեր