211652_close_icon
views-count77857 դիտում article-date 23:38 15-07-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ Հրազդանիի կիրճում՝ գետում, անհայտ ծագման փրփրաջուր է թափվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտով հոսող Հրազդան գետում անհայտ ծագման փրփրաջուր է թափվում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը,  փրկարրական վարչության բնապահպանության բաժնի պետ Վարդապետյանը և Երևանի քաղաքապետարանի ու Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուները։ 

Պարզվել է, որ անհրաժեշտ է գետից իրականացնել ջրի նմուշառում, ինչը տեղում կատարվեց։

Դեպքի վայր են ժամանել նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչ Թեփելիկյանը, շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Մանուչարյանը, շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը, նախարարի օգնական Բեկյանը, ԿԱ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը և ջրերի մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետ Սաղաթել Պետրոսյանը, ՇՄՆ «Հիդրո-օդրևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր