211652_close_icon
views-count5838 դիտում article-date 13:33 16-07-2022

ՊՆ զորամասում դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող Քրիստինե Չիչյանը մահացել է

ՀՀ ՊՆ N զորամասում hուլիսի 15-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.)։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Քրիստինե Չիչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր