211652_close_icon
views-count7689 դիտում article-date 14:56 17-07-2022

Իրականում դուք ոչ թե մերժել եք Սերժ Սարգսյանին, այլ մերժել եք Արցախը. Գարիկ Ուրումյան

Գարիկ Ուրումյանը գրում է. «Իրականում Սերժ Սարգսյանին մերժելը շատ ավելի խորը պատճառներ ուներ քան դուք պատկերացնում էիք։
Իրականում Սերժ Սարգսյանից չէին կարողանում ստանալ այն ինչ իրենց պետք էր։
Դրսից որոշեցին եթե չլինի նա ու նրա տեղը լինի մեր շահերը պաշտպանող մարդ ապա (կարող ենք վերցնել այն ինչ մեզ պետք է) ու շատ հստակ քայլերով սկսեցին տարիներ շարունակ աշխատել այդ ուղղությամբ։
Տարիներ շարունակ տարածեցին այն ինչ իրականում գոյություն չունի ու քիչ-քիչ մարդիկ հավատացին եւ եկավ հասավ այդ օրը երբ համախմբվեցին ու մերժեցին Սերժ Սարգսյանին։
Իրականում դուք ոչ թե մերժել եք Սերժ Սարգսյանին, այլ մերժել եք՝ Արցախը, մերժել եք ձեր իսկ անվտանգությունը, ձեր արժանապատվությունն։
Չհասկանալով, որ դուք հատուկ մարդկանց համար ուղղակի իրենց ցանկությունները իրականացնողն եք։
Ձեր իսկ ձեռքով օգնեցիք որպեսզի կորցնենք այն մարդուն ով տարիներ շարունակ կարողանում էր պահել եւ դեռ պահելու էր երկրի անվտանգությունն։
Իրականում դուք ոչ թե մերժել եք Սերժ Սարգսյանին, այլ մերժել եք՝ մեր երկրին։
Փաստացի երկիրը անվտանգ պահող նախագահը։»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր