57268 դիտում
18:15 17-07-2022
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Honda-ն և ՎԱԶ-2106-ը. վերջինս գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 07:40-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 53 կմ հատվածում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 73-ամյա Յուրիկ Մ.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Կարապետ Ա.-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել ու մասամբ փակել է ճանապարհը: 06-ի վարորդն ու նրա ուղևոր, 52-ամյա Խաչիկ Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի և ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, ավագ քննիչ Մազմանյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+