211652_close_icon
views-count8299 դիտում article-date 16:42 18-07-2022

«Մենք աշխատելու ենք հասնել այն մակարդակին, որ կառավարությունը լիարժեք պատկերացնի և կարողանա մեզ հետ համատեղ լուծել ոլորտի խնդիրները»․ Վ․ Ջհանյան. ejc.am

Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ ejc.am-ը զրուցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի հետ:

Պարոն Ջհանյան,  շնորհավորում ենք Ձեզ նշանակման և առաջիկա մասնագիտական  տոնի առթիվ, իսկ  առաջին հարցազրույցում կցանկանանք անդրադառնալ մեր երկրի տնտեսության կարևորագույն ոլորտի՝ հանքարդյունաբերության խնդիրներին և հեռանկարներին։ Այժմ քննարկման փուլում է «Հանքարդյունաբերության ռազմավարությունը», ոլորտի զարգացման տեսանկյունից,  ինչպե՞ս  եք գնահատում այդ փաստաթուղթը:

 -«Հանքարդյունաբերության rազմավարության» քննարկումը պետք է ավելի երկարատև և խորքային լինի, որովհետև դա շատ կարևոր փաստաթուղթ է: Եվ մեր նկատառումը նաև այն է, որ այդ փաստաթուղթը, երբ որ  վերջնական բոլոր շահառուների կողմից հաստատված կլինի, չդառնա  հերթական փաստաթուղթ, որը կլինի ինչ-որ մի տեղ դրված և չօգտագործվող: Այսինքն՝ շատ կարևոր է ունենալ գործող ռազմավարություն: Դրա հետ կապված մեր ոլորտի ներկայացուցիչների և միության առաջարկը եղել է` ավելի երկար ժամանակ տրամադրել ռազմավարության քննարկման համար:

 -Կրկին իրավական դաշտում ընթացող փոփոխություններ վերաբերյալ։ Անդրադառնանք «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենինագծերին։ 

Ռոյալթիով հարկման համակարգի փոփոխության առնչությամբ ինչպիսի՞  քննարկումներ են տեղի ունեցել ընկերությունների միջև, ի՞նչ արձագանք եք ստացել ընկերություններից և պետական գերատեսչությունների հետ ի՞նչ երկխոսության մեջ եք:

-Մոտ մեկ  շաբաթ առաջ ընդունվեց «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս օրինագծով փոխվեց ռոյալթիի հարկման  համակարգը և հունվարի 1-ից 2023 թվականի, կգործի նոր համակարգ  հնի փոխարեն, նաև նույն օրվանից՝ հունվարի 1-ից, արդեն չի գործի արտահանման պետական տուրքը: Ռոյալթին և պետական տուրքը քննարկվում էին արդեն մոտավորապես մեկ տարի:  Այս գործընթացը շատ երկարատև էր և ոլորտն ակտիվորեն մասնակցել է դրան, եղել է աշխատանքային խումբ, որտեղ ոլորտի ներկայացուցիչներն են ներգրավված եղել, և  կառավարության՝ հիմնականում էկոնոմիկայի նախարարության, մասնագետները:

Այդ աշխատանքի արդյունքում ունենք այս նախագիծը, իհարկե, ոլորտի առաջարկությունը մի քիչ տարբերվում է վերջնական տարբերակից, բնականաբար։ Երևի այդպես էլ պիտի լինի, որովհետև՝  կառավարությունը և Ազգային ժողովն իրենց տեսակետն ունեն, բիզնեսն՝ իր:  Բայց ես համարում եմ, որ այդ աշխատանքի արդյունքում մեծ, լավ աշխատանք տարվեց, որի արդյունքը ոչ միայն այդ նախագիծն էր, որն ընդունվեց, այլև՝ այն, որ  ոլորտն իր խնդիրները ներկայացրեց այդ քննարկումների ընթացքում և՛ Ազգային ժողովում և՛ տարբեր նախարարություններում ու նրանց համար  ավելի ըմբռնելի դարձան մեր խնդիրները:

Այդ խնդիրները հասկանալով կառավարությունը ներկայացրեց հարկման համակարգերի ավելի հավասարակշռված տարբերակ,  Ազգային ժողովն էլ, էլ ավելի հավասարակշռված տարբերակ ընդունեց:

-Հիմնականում ի՞նչ խնդիրներ կային: Մոտեցումների տարբերությունները որո՞նք էին:

-Մոտեցումների տարբերություններ շատ կային, իհարկե: Ես կարծում եմ, որ   այս հարցը Հայաստանի տնտեսության համար ամենակարևոր հարցն է, ուստի ոչ միայն հարցի վերջնական որոշումը,  այլ նաև քննարկումը շատ մեծ ազդեցություն ունի հանքարդյունաբերության, ներդրումների համար:

Հանքարդյունաբերությունը   մեր տնտեսության հիմնասյունն է  այդ նախագծով շատ կարևոր  որոշում է կայացվում՝ ինչպես ոլորտի, այնպես էլ  հետագայում Հայաստանի տնտեսության համար: Ոլորտի ներկայացուցիչները, հանդես էին գալիս  խնդիրներով, որոնք ոչ  միայն բիզնեսի, այլև պետության խնդիրներն էին: Այդ առումով  ամենակարևոր հիմնարար տարբերությունները մեր և կառավարության դիրքորոշումների միջև  ի վերջո մոտեցան իրար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր