211652_close_icon
views-count901 դիտում article-date 16:31 19-07-2022

Դեսպան Ղևոնդյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության մասին հարցեր

Հուլիսի 19-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան քաղաքական երկխոսության հետագա խթանման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ու մշակութային նախագծերին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համատեղ միջոցառումները ցանկին։

Մտքեր են փոխանակվել առանձին հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր