211652_close_icon
views-count871 դիտում article-date 15:14 29-09-2023

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին. պատրաստ են բազմակողմ հարթակներում համագործակցության

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին:

Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքները:

Ուկրաինացի գործընկերը կարեւորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաեւ բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Երկուստեք կարեւորվել է խորհրդարանների դերը միջազգային հարաբերություններում՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության լայն հնարավորությունները:

Կողմերն առաջնահերթություն են դիտարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ անվտանգային խնդիրների լուծման հրատապությունը:

Նմանատիպ նյութեր