211652_close_icon
views-count1779 դիտում article-date 09:43 20-07-2022

Տարածաշրջանում «քարերը հավաքելու» ժամանակը գալու է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հուլիսին մեկը մյուսի հետեւից Հայաստան այցելեցին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը եւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Հայաստանի հանդեպ հետաքրքրության նման աճն առաջին հերթին պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով:

Այն դեպքում, երբ հյուսիս-արեւմուտքից եւ արեւմուտքից ՌԴ-ն սահմանակցում է Ուկրաինային եւ իր դեմ սահմանված պատժամիջոցներին անվերապահորեն միացած բալթյան երկրներին, Մոսկվայի համար արեւմտյան ուղղությամբ միակ պատուհանը մնում է հարավ-արեւմտյան ուղղությունը, որում առանցքային դեր եւ դիրք ունի ՀԱՊԿ անդամ Հայաստանը:

Անկարան նույնպես պատուհան է թողել հակառուսական պատժամիջոցների օղակում, սակայն բոլորն էլ հասկանում են ՆԱՏՕ-ի առաջատար պետության՝ Ռուսաստանի համար թողած ճանապարհի «հարմարավետության» եւ «վստահելիության» աստիճանը: Տարածաշրջանում առանցքային ազդեցություն ունեցող երեք պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների գրեթե միաժամանակյա այցերը կարող են փաստել նաեւ մեկ երեւույթի՝ ՀՀ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականության մասին:

Հակառակ դեպքում՝ Հայաստանի եւ Արցախի շահերը լրջագույն ռիսկերի ենթարկվելու վտանգի առաջ կհայտնվեն: Երեւանը որեւէ դեպքում Արեւմուտք-ՌԴ ժամանակավոր հակադրության պայմաններում չի կարող միակողմանի քաղաքականություն վարել, ինչի մասին տեղեկացված են բոլոր կողմերը, եւ դատելով այցերից՝ այդ հարցում նրանց լիակատար ընկալումն առկա է»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր