211652_close_icon
views-count34044 դիտում article-date 16:52 05-05-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր․ մինչ քաղաքապետարանը կառաջնորդվի «ասեք, կանենք»-ով, Էդմոն Մարուքյանի եղբայրն է քարերը հեռացնում ճանապարհից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն 2 ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Հրազդանի» կիրճում։ Հորդառատ անձրևի պատճառով Հալաբյան փողոցից դեպի «Հրազդանի» կիրճ տանող հատվածում հսկայական քարաթափում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը դարձել է դժվարանցանելի, շատ վարորդներ էլ տեսնելով, որ չեն կարողանում երթևեկել, հետ են դառնում։

Տեղում ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գեղամ Անտոնյանն ու Տիգրան Մելիքսեթյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետական պահպանության վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկաններ Տիգրան Հակոբյանն ու Ներսես Վարդանյանը, որոնք զգուշացնում էին վարորդներին, որ նշված հատվածում քարաթափում է տեղի ունեցել ու հորդորում, որպեսզի դանդաղ վարել։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գրեթե 2 ժամ է ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ նշված տարածքի պատասխանատու վարչական շրջանի ոչ մի ղեկավար չեն բարեհաճում, որպեսզի գան և աշխատանքներ կատարեն։

Ճանապարհից մեծ թվով քարեր հեռացրեց այդ պահին նշված վայրով անցող՝ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, ինչից հետո ճանապարհը որոշ չափով դարձավ անցանելի։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 204+
204+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր