1958 դիտում
10:19 20-07-2022
Ընդդիմադիրների հավաքները նոր թափ կստանան սեպտեմբերից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Դիմադրություն» շարժումը հուլիսի 29-ին Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքը կանցկացնի, եթե, իհարկե, մինչեւ այդ խանգարող որեւէ հանգամանք ի հայտ չգա, եղանակային պայմաններն էլ բարենպաստ լինեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչեւ սեպտեմբեր՝ խորհրդարանի հերթական նստաշրջանի մեկնարկը, ընդդիմադիրները մեկումեջ հանրահավաքներ կկազմակերպեն, սեպտեմբերից արդեն բողոքի ակցիաների նոր փուլը կմեկնարկի, նաեւ հանրահավաքներ կլինեն: Տեղեկացանք, որ այս պահին մարդկանց հրապարակ կհրավիրեն տասը օրը կամ երկու շաբաթը մեկ անգամ հանրահավաքների կամ ակցիաների ձեւաչափով: Իսկ ԱԺ նոր նստաշրջանը մեկնարկելուն պես «Դիմադրություն» շարժման պիկետներն էլ նոր թափով ու ինտենսիվությամբ կանցկացվեն:
Նշենք, որ մայիսի մեկին, ընդդիմությունը, երբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի ու իշխող քաղաքական ուժի դեմ փողոցային պայքար սկսելու մասին, վստահեցնում էր, թե իրենց պայքարն անկասելի է, ու ո՛չ կիզիչ արեւը, ո՛չ հորդառատ անձրեւը չեն կարող խանգարել հանրահավաքներին: «Ինչ էլ լինի, հավաքվելու ենք, իրագործենք մեր նպատակն ու գնանք մինչեւ վերջ»,- վստահեցնում էին ընդդիմության լիդերները: Իրողությունները, սակայն, ցույց տվեցին, որ թե՛ գարնանային անձրեւները, թե՛ ամառվա բարկ արեւը կարող են պատճառ լինել ընդդիմադիրների՝ վճռական նպատակները չիրագործելու համար, ու նրանք կարող են որոշել տեղափոխել հանրահավաքի օրն ու ժամը:
Ի դեպ, շարժման անդամները ցույց չեն արել նաեւ այն ժամանակ, երբ դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից, Հայաստան հյուրեր են ժամանել: Դրա վառ ապացույցը հունիսի 9-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցն էր Երեւան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1519 դիտում
09:55 30-05-2023
Իշխանության մտերիմները ծանոթներ են փնտրում. վարժական հավաքները թակել են նրանց դռները․ «Ժողովուրդ»
2557 դիտում
11:31 21-12-2023
Նոր 25-օրյա վարժական հավաքները կմեկնարկեն հունվարի 23-ից
2214 դիտում
09:25 23-06-2016
Մուշեղ Պետոյանի հայրը Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներին ասել է, թե սեպտեմբերից չեն աշխատելու. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1285 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»