211652_close_icon
views-count2277 դիտում article-date 09:25 23-06-2016

Մուշեղ Պետոյանի հայրը Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներին ասել է, թե սեպտեմբերից չեն աշխատելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը մտադիր է առաջադրվել Արթիկի քաղաքապետի ընտրություններում: Մամուլն արդեն գրել էր, որ Մուշեղ Պետոյանը Անապայում բիզնես ունի և տարվա մեջ ամենաերկար ժամանակն անցկացնում է հենց Անապայում: Նույնիսկ վերջերս, երբ ՀՀ վարչապետն այցելել էր Շիրակի մարզ, Պետոյանը հատուկ նրան հանդիպելու համար Շիրակ էր վերադարձել ու կրկին մեկնել: Եվ այս համատեքստում արթիկցիների շրջանում տարակուսանք կա այն մասին, որ նա քաղաքապետ դառնալուց հետո ևս կարող է իր վաստակած գումարները տանել դուրս, ավելի կոնկրետ՝ Անապա՝ ներդրումներ անելով այնտեղ: Ի դեպ, երեկ Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը մեզ հայտնեց, որ օրերս Մուշեղ Պետոյանի հայրը՝ Թուրինջ Պետոյանը, որը Արթիկի ավագանու անդամ է, մտել է քաղաքապետարան ու մի քանի աշխատակիցների ասել, որ նրանք սեպտեմբերից չեն աշխատելու քաղաքապետարանում: Նա նկատի է ունեցել, որ սեպտեմբերից իր որդին կլինի Արթիկի նոր քաղաքապետը, և իրենք են որոշելու՝ ում թողնել աշխատելու, ում՝ ոչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր