211652_close_icon
views-count1024 դիտում article-date 15:00 20-07-2022

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահին Անկախության տոնի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ Կոլումբիայի Անկախության տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կոլումբիայի Հանրապետության ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը մեծապես արժևորում է Կոլումբիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Հավատացած եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կոլումբիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Նմանատիպ նյութեր