211652_close_icon
views-count1057 դիտում article-date 13:11 01-09-2024

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նախագահին՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

«Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք Հայաստանի և Սլովակիայի միջև փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները՝ նպաստելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը։

Բարձր եմ գնահատում Սլովակիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Նմանատիպ նյութեր