211652_close_icon
views-count6014 դիտում article-date 09:52 21-07-2022

Աշխարհը կկործանվի, եթե հանկարծ հայի կամ Հայաստանի հետ մի բան պատահի․ Գեորգի Իսրայելյան

Գեորգի Իսրայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԵԹԵ ՀԱՅԻՆ ՄԻ ԲԱՆ ՊԱՏԱՀԻ...

1. Մ.թ.ա. 714թ. -Ասորական կայսրությունը հարձակվեց Հայաստանի վրա և ավերեց այն:

Վաթսունչորս տարի անց (մ.թ.ա. 650թ.) Ասորական կայսրությունն ընդմիշտ անհետացավ  աշխարհի երեսից:

2. (Մ.թ. 387թ ).-Հռոմեական կայսրությունը դավաճանաբար խաբեց հայերին և ոչնչացնելով Մեծ  Հայքը՝ բաժանեց այն իր և Պարթևստանի միջև: Ութ տարի անց (մ.թ. 395թ.) Հռոմեական կայսրությունը կործանվեց  և ընդմիշտ հեռացավ համաշխարհային քաղաքական ասպարեզից:

3. 1045թ.- Բյուզանդական կայսրությունը դավաճանորեն ոչնչացրեց հայկական Անիի թագավորությունը: Քսանվեց տարի անց  (1071թ.) Բյուզանդիան կորցրեց  իր ունեցվածքի 80 տոկոսը, ինչը դարձավ դրա ավարտի սկիզբը և ասպարեզից ամբողջովին անհետանալու պատճառը:

4. Պարսկական կայսրությունը հայերին տեղահանեց Անդրկովկասից՝ ավերելով և արնաքամ անելով հայկական քաղաքներն ու գյուղերը՝ բնակեցնելով մահմեդականներով: 33 տարի անց (1827-1828թթ.) պարսիկները գլխովին ջախջախվեցին ռուսների կողմից և կորցրին վերահսկողությունն ամբողջ Անդրկովկասի վրա, ինչը կայսրության վերջի սկիզբը դարձավ:

5. 1915թ.-Օսմանյան կայսրությունը իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Երեք տարի անց (1918թ.) Օսմանյան կայսրությունը կործանվեց և աշխարհի քաղաքական ասպարեզից անհետացավ:

6. 1903-1905թթ.- Ռուսական կայսրությունը՝ Նիկոլայ 2-րդի գլխավորությամբ, հալածանքներ սկսեց հայ Առաքելական եկեղեցու դեմ և կազմակերպեց հայկական  ջարդեր Անդրկով կասի մահմեդականների միջոցով: Տասներկու տարի անց  (1917թ.) Նիկոլայ 2-րդը կորցրեց իշխանությունը և 1918 թվականին գնդակահարվեց իր ամբղջ ընտանիքի հետ, Ռուսաստանի ցարիզմը կործանվեց և ընդմիշտ հեռացավ համաշխարհային ասպարեզից:

7. 1988-90թթ.-ԽՍՀՄ կոչված գերտերությունը հակահայկական քաղաքականությամբ կազմակերպեց  «Օղակ» գործողութ յուն՝ հայերին արտաքսելով Արցախից,  այնուհետև մահմեդա կան ազերիներին թույլատրեց ջարդեր կազմակերպել Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում: Մեկ տարի անց (1991թ.) ԽՍՀՄ փլուզվեց և հեռացավ համաշխարհային քաղաքական ասպարեզից:

Այս ցուցակը կազմել էր ռուս  Ալեքսանդր Բակուլինը: Ամեն ազգի մեջ էլ կան արդարասեր և ճշմատությանը ծառայող մարդիկ՝ նույնիսկ թուրքերի և ազերիների մեջ, ռուսի մեջ ինչո՞ւ չպիտի լիներ: Բարին միշտ չարից ավելի շատ է լինում այս աշխարհում, պարզապես բարին լավ չի ճանաչում չարին, հաճախ խաբվում է նրա տեսքին, խոսքին, ժպիտին, վարքին ու բարքին:

Ես կուզենայի 8-րդն ավելացնել՝
2020թվականին Թուրքիան և Ադրբեջանը՝ Իսրայելի մասնակցությամբ և Ռուսաստանի Պուտինի (Ռուսաստանը միայն Պուտինը չէ) օրհնությամբ  կամ գուցե օժանդակությամբ  ոչնչացման եզրին հասցրին Հայաստանին՝ իր Արցախով հանդերձ: 

Ամիսներ անց Ռուսաստանը քարուքանդ է լինելու, Պուտինը դաժան ճակատագրի է արժանանալու: (Ռուսներն անողոք են իրենց ատելության մեջ), նույնը նաև սպասվում է Ալիևին և էրդողանին: Նրանք իրենց պատիժը կստանան ի վերուստ՝ հրով, ջրով, հայտնի և անհայտ տարերքի բոլոր  զորությամբ: Իսրայելի առաջնորդին արդեն տեսանք, ինչ բախտի արժանացավ:

Այս ամենի մեջ, անշուշտ, նախախնամության մատը խառն է, սա միստիկա չէ, սա իրողություն է, կապրենք՝ կտեսնենք:
Բակուլինը նաև գրել է.

«Հետաքրքիր ցուցակ է՝ աշխարհի ուժեղագույն տերությունները ոչնչացվել են, երբ փորձել են ոչնչացնել հայերին: Իսկ Հայաստանը շարունակում է ապրել:

Հ.Գ. Աշխարհը կկործանվի, եթե հանկարծ հայի կամ Հայաստանի հետ մի բան պատահի:

ԻՄ ԿՈՂՄԻՑ: Սա թող մեզ համար չդառնա սնոտի հավատք: Աստված հային օժտել է ոգեղենությամբ հզոր  «Հավլունի» զենքով,  մի կենսաուժով, որի դեմ անզոր են մնացած բոլոր չար ուժերի զենքերն ու դավադրությունները: Հայի  այդ կենսաուժը երբեք պետք չէ վատնել երբեմն միայն իրեն  հատուկ ԾՈՒՅԼ, ԹՈՒՅԼ և ՀՈՒՅԼ վարքով ու բարքով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր