647 դիտում
11:41 21-07-2022
Ամփոփվել են Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագրի արդյունքները
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և այլ հյուրեր: Հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ծրագիրը մեկնարկել էր 2021թ.-ի հոկտեմբերին, որն իրականացրել է Համաշխարհային Բանկը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Միջոցառմանը ներկայացվել են «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում իրագործված աշխատանքները: Մասնավորապես, ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել սահմանային անցման կետերում և Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնների էտալոնային մոդելի մշակման, դրանցում իրականացվող բիզնես գործընթացների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման ուղղությամբ` մաքսային վարչարարական գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: ԱՏԳ մասնակիցների շրջանում իրականացվել են հարցումներ` պարզելու նրանց վերաբերմունքը մաքսային վարչարարության և մատուցվող ծառայությունների մասով: Ծրագրի ընթացքում մաքսային մարմնի աշխատակիցների համար անցկացվել են նաև ուսումնական դասընթացներ:
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև իրականացվող և առաջիկայում մեկնարկելիք ծրագրերը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել ծրագրերի շարունակականությունը` կարևորելով հարկային և մաքսային բարեփոխումները Հայասատանի տնտեսության զարգացման գործում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1620 դիտում
13:29 02-08-2021
Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագիրն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»