211652_close_icon
views-count3214 դիտում article-date 09:25 22-07-2022

Ցեղասպանության զոհերի հիշատակն անարգողը պետք է պատժվի․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Վերջին օրերին հայկական սոցիալական ցանցերի տիրույթները հեղեղված են թուրք զբոսաշրջիկի տեսագրություններով, որը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղրում է 20-րդ դարի առաջին ոճրագործության զոհերի հիշատակը՝ ցուցադրելով այն իրականացնողների գաղափարական իրավահաջորդների՝ «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը եւ այլ անհարգալից ժեստեր:

Կարծել, թե Թուրքիայի քաղաքացին չի գիտակցում, որ իր արարքով վիրավորում է մի ողջ ժողովրդի եւ պետության, որի հետ իր երկիրը փորձում է հարաբերություններ հաստատել՝ ճիշտ չէր լինի: Թուրքիայի հասարակության ներկայացուցիչը պետական վիրավորանքի առումով շատ խիստ է դաստիարակված եւ դեռ փոքրուց գիտի թյուրքական պետությանը եւ թյուրքականությունը վիրավորելու հետեւանքների մասին: Այդ երկրում 2005 թ. օրենքի ուժ տվեցին պետությանը վիրավորելու համար քրեորեն պատժելու ինստիտուտին, որը մինչ այդ այլ ձեւերով էր գործում:

Խոսքը վերաբերում է Թուրքիայի քրեական oրենսգրքի տխրահռչակ 301-րդ եւ 305-րդ հոդվածներին: 301-րդ հոդվածը սահմանում է. «Այն անձը, ով «հրապարակավ կվիրավորի թուրքական ազգը, հանրապետությունը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ), կբանտարկվի 0.5-3 տարով: Այն անձը, ով հրապարակավ կվիրավորի Թուրքիայի Հանրապետության կառավարությանը, պետական դատական հաստատությունները, զինված ուժերը կամ անվտանգության ուժերը, կբանտարկվի 0.5-2 տարով… Եթե թուրքական ազգի հասցեին հրապարակավ արված վիրավորանքը հասցվում է արտասահմանում գտնվող Թուրքիայի քաղաքացու կողմից, ապա դրա համար նախատեսված վերոնշյալ պատժաչափն ավելանում է 1/3-ով»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր