211652_close_icon
views-count1244 դիտում article-date 10:31 22-07-2022

Շրի Լանկայի նոր վարչապետ է դարձել Դինեշ Գունավարդենան. News First

Շրի Լանկայի ներքին գործերի, պետական կառավարման, նահանգային խորհուրդների եւ տեղական ինքնակառավարման նախկին նախարար Դինեշ Գունավարդենան նշանակվել է կառավարության նոր ղեկավար: Հուլիսի 22-ին այդ մասին հայտնել է News First նորությունների պորտալը։

«Դինեշ Գունավարդենան հուլիսի 22-ին Կոլոմբոյի կառավարական դիվանատան շենքում երդում է տվել որպես Շրի Լանկայի նոր վարչապետ՝ նախագահ Ռանիլ Վիքրամասինգհեի ներկայությամբ»,- նշել է հրատարակությունը:

Դա առաջին նշանակումն է, որը նոր նախագահը կատարել է պաշտոնում իր գտնվելու առաջին օրը: Շրի Լանկայի նախկին վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեն հուլիսի 21-ին նախագահական երդում է տվել եւ ստանձնել պետության նախագահի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր