211652_close_icon

Ադրբեջանի իշխանություններն օկուպացված հայկական Շուշիում միջազգային մեդիա-ֆորում են անցկացնում

views-count2509 դիտում article-date 12:12 22-07-2022
Ադրբեջանի իշխանություններն օկուպացված հայկական Շուշիում միջազգային մեդիա-ֆորում են անցկացնում «Գլոբալ թրենդները ԶԼՄ-ներում, նոր մարտահրավերներ» թեմայով։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Համաժողովում քնարկվում են «անցումը նոր մեդիա-ժուռնալիստիկային, ավանդական մեդիաների խնդիրները, լրագրողների պրոֆեսիոնալ վարքը թվային միջավայրում, ադրբեջանական մեդիաների միջազգային համագործակցության հեռանկարները» եւ այլ թեմաներ։

Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանում գործող մեդիա-կառույցների գլխավոր խմբագիրները եւ մի շարք երկրների լրագրողներ, տեղեկացրել է պարբերականը։

Նմանատիպ նյութեր