4248 դիտում
10:47 23-07-2022
Լուրջ անկում` մսամթերքի արտադրության ոլորտում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է արձանագրվել:
Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները կտրուկ պակասել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ թռչնամսի արտադրության ծավալները պակասել են 18.2 տոկոսով: Նշենք, որ հավերի գլխաքանակն այժմ գերազանցում է 4 միլիոնը:
Բացի այս, խոզի, ոչխարի եւ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալներն էլ են նվազել:
Խոզի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, զգալի պակասել են (16.1 տոկոսով): Ոչխարի մսի ծավալները նվազել են 5.3 տոկոսով:
Նշենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները պակասել են 9.5 տոկոսով:
Նշենք, որ անասնագլխաքանակը եւս մեր երկրում կրճատվել է։ Արցախի Հանրապետությունից Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում 2020թ.-ին մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուն բերվեց, որը մորթվեց, քանի որ անասնակերը չէր բավարարում։ Հիմա էլ խնդիրը արդիական է. ֆերմերները դարձյալ անասնակերի խնդիր ունեն. այն բավականին թանկացել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
817 դիտում
16:49 28-10-2014
Կառավարությունում քննարկվել են մսամթերքի արտադրության զարգացման ուղիները
2994 դիտում
23:26 01-11-2015
Հայաստանում մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, նվազել են. ԱՎԾ
3643 դիտում
11:00 12-09-2018
Ոչ միս կա, ոչ անասուն. անասնաբուծությունը լուրջ անկում է ապրել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1285 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»