2281 դիտում
12:05 23-07-2022
Աղվան Հովսեփյանը առողջական խնդիր ունի․ պաշտպանի միջնորդությունը բավարարվել է․ նշանակվել է փորձաքննություն․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ «Բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար մեղադրվող ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով այս պահին նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Դատարանը հուլիսի 7-ին որոշեց պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել։ Աղվան Հովսեփյանի հանդեպ ընտրված խափանման միջոցը կալանքն է, սակայն նրա պաշտպանական թիմը գտնում է, որ Հովսեփյանի առողջական վիճակը համատեղելի չէ այդ խափանման միջոցի հետ։ Ավելի վաղ դատարանն այս հիմքով Հովսեփյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժել էր։ Այժմ էլ դատաբժշկական փորձաքննությանն առաջադրվել են մի շարք հարցեր, մասնավորապես. Աղվան Հովսեփյանն ի՞նչ հիվանդություններ է ունեցել եւ ունի, նրա առողջական վիճակը 2021-ի սեպտեմբերի 8-ից մինչեւ օրս բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա նա ինչպիսի՞ բուժօգնություն ստանալու կարիք ունի, ի՞նչ ծավալով, ի՞նչ պայմաններում ու ինչպիսի՞ բուժհաստատություններում։ Փորձաքննությունը պետք է պատասխանի նաեւ, թե Աղվան Հովսեփյանի ունեցած հիվանդությունները քրեակատարողական հիմնարկների պայմաններում խոչընդոտո՞ւմ են նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի եւ պատժի կիրառմանը, արդյոք ճի՞շտ է նրան տրված ախտորոշումը, նրա հիվանդությունները պատճառահետեւանքային կապի մե՞ջ են նրա տարած վիրահատության հետ, վիրահատությունից հետո սկսված բարդություններն արդյոք անցողի՞կ են։
Հուլիսի 18-ին նշանակված նիստը չի կայացել, քանի որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը լավ չէր, պետք էր դողորայք ստանալ։ «Առավոտի» հետ զրույցում Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասում է. «Ինչպես հայտնի է, Աղվան Հովսեփյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի ծանր ձեւը, որը զուգորդվում է պոլինեւրոպատիայով։ Ինչո՞ւ եմ մանրամասնում հիվանդության այս տեսակը, որովհետեւ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, եւ, առհասարակ, նման միջնորդություն հարուցելու հիմք է հանդիսացել այն փաստը, որ տվյալ հիվանդությունը կա կառավարության համապատասխան որոշման մեջ, որում նախատեսված են կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունները։ Մեր միջնորդությունը բավարարվեց, համապատասխան փորձաքննությունը նշանակված է։ Բոլոր նյութերը եւ փորձաքննություն նշանակելու մասին որոշումն արդեն ուղարկվել են դատաբժշկական գիտագործնական կենտրոն։ Հանձնաժողովի ձեւավորումից եւ փորձագետների ճանաչումից հետո գործընթացը կմեկնարկի»։
Թե ինչ ժամկետների մասին է խոսքն այս դեպքում, Էրիկ Ալեքսանյանը նշում է, որ օրենսդրությամբ նախատեսված չէ փորձաքննության իրականացման ժամկետ. «Սակայն որպես օրինակ հիշեցնեմ Արմեն Չարչյանի դեպքը։ Ի դեպ, հենց նույն հիվանդության մասին է կրկին խոսքը։ Նշանակվեց փորձաքննություն, այդ ժամանակ մոտ 3-4 ամիս տեւեց։ Ենթադրում եմ, որ նույն ժամկետի մասին խոսք կգնա, եւ այդ ժամանակահատվածում կունենանք հանձնաժողովի եզրակացությունը»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3089 դիտում
18:10 28-03-2017
Վահան Շիրխանյանի առողջական վիճակը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Այս բաժնից
1285 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»