1241 դիտում
17:37 23-07-2022
Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներն անվճար բուժօգնություն կստանան
Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները՝ շուրջ 2000 մարզիկ, հուլիսի 24-ից կօգտվեն անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից, այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ առանց բարձրորակ բժշկական օգնության ժամանակակից սպորտում արդյունքներ ակնկալելն «ուղղակի ֆանտաստիկայի ժանրից» է.
«Պետք է լավ բուժօգնություն լինի թե՛ վնասվածքների բուժման, թե՛ ընդհանուր ֆիզիկական պատրաստության և թե՛ հետազոտությունների համար, որպեսզի մարզիկները լինեն մրցունակ և լավ մարզավիճակում»:
Հիվանդանոցային ծառայությունները կազմակերպվելու են այն բոլոր բժշկական հաստատություններում, որտեղ Առողջապահության նախարարությունը կիրառում է պետական պատվեր:
Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը նկատել է՝ եթե նախկինում մենք ապահովում էինք մարզիկների ամբուլատոր բուժօգնությունը, որը կազմակերպվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասում գործող սպորտային բժշկության բաժանմունքում, այս փոփոխության արդյունքում մեր օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների բոլոր անդամները հնարավորություն կունենան օգտվելու հիվանդանոցային բուժօգնությունից, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից և նախատեսված ծառայությունների փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական ծառայություններից:
Մարզիկների համար գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացված Սպորտային բժշկության բաժանմունքը, որն ամբողջությամբ կահավորված է և հագեցած անհրաժեշտ բժշկական սարքերով:

Նմանատիպ նյութեր
2386 դիտում
20:17 18-02-2021
Պարսատիկը շուտով ընդգրկվելու է Օլիմպիական մարզաձևերի մեջ․ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ
1472 դիտում
17:44 12-08-2022
ՄՕԿ-ը շարունակում է օլիմպիական խաղերի ծրագրում մարզաձևերի փոփոխություններ կատարելու փորձերը
1075 դիտում
00:12 07-12-2024
Հայաստանում հիմնվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միություն
Այս բաժնից
667 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
712 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
703 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են