21450 դիտում
17:24 23-07-2022
Երևանում 30-ամյա վարորդը Nissan-ով «Գրանդ Սպորտի» մոտ վրաերթի է ենթարկել տատ ու թոռան․ վերջիններս տեղափոխվել են հիվանդանոցներ․ օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 23-ին, վրաերթ է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Մ․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում «Գրանդ Սպորտի» մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն։ Այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մեծահասակ կնոջը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արամ Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Շուշանիկ Վարդերեսյանն ու կրտսեր պարեկ Հ․ Կարապետյանը։
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով քննիչ Գ․ Շագոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են և բնակվում են Արարատի մարզի գյուղերից մեկում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+