60859 դիտում
20:32 23-07-2022
Կասկադյորական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Սևանա կղզու խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու Kia-ն, վերջինս էլ հայտնվել է երկաթե արգելապատնեշի վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 23-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Սևանի կղզու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Նարեկ Հակոբյանի վարած Kia Sportage մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Ռուդիկ Ամիրխանյանի վարած Mercedes E 350 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կղզու հարևանությամբ։ Իսկ Kia-ն հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի վրա։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ նույն վաշտի ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+