47435 դիտում
10:31 24-07-2022
Ավտովթար՝ Տավուշի մարզում. 24-ամյա վարորդը ՎԱԶ 2121-ով «Գետափ» ռեստորանի հարևանությամբ գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում 24-ամյա Հայկ Հարությունյանը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի վարչական տարածքում՝ «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ, իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վիրավորներից մեկին առաջինը օգնության են հասել «Գետափ» ռեստորանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ով տեղափոխվել է «Դիլիջան» ԲԿ, հետո արդեն՝ ժամանած Դիլիջանի փրկարարները, ովքեր վիրավորներից 26-ամյա Սևակ Անանյանին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել Դիլիջանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։
Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+