211652_close_icon
views-count41647 դիտում article-date 11:34 24-07-2022

Ավտովթար-հրդեհ՝ Արմավիր քաղաքում. բախվել են Volkswagen-ն ու BMW-ն, վերջինս վերածվել է մոխրակույտի, կան վիրավորներ, ճանապարհային ոստիկանությունը «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հուլիսի 24-ին, խոշոր ավտովթոար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Պարզվել  է, որ Երևանյան փողոցի թիվ 15/9 շենքի մոտ բախվել են Volkswagen մակնիշի և  BMW մակնիշի ավտոմեքենաները։ 

Բախման հետևանքով BMW-ում հրդեհ է բռկվել։

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները փորձել են իրենց ուժերով կանխել կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևան՝ մասնագիտացված հիվանդանոցում հետազոտվելու։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա հերթապահ Հակոբյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայր չեն ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները, մինչդեռ նրանք պարտավոր էին գային դեպքի վայր, պահեին դեպքի վայրում անվտանգությունը, մինչև ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով կտեղափոխվեին պահպանվող հատուկ տարածք, ու ճանապարհային ոստիկանների՝ դեպքի վայր չգալու պատճառով էլ, երբ քննիչը գործողություններ էր վարել ու դուրս եկել վթարի վայրից, մեկ այլ ավտոմեքենա բախվել է վթարված BMW-ին։ Իսկ եթե ճանապարհային ոստիկանները բարեհաճեին և դեպքի վայր, ապա երրորդ ավտոմեքենան կնկատեր, որ տարածքը սահմանազատված է, և վթարը տեղի չէր ունենա։ Այս դեպքում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը պետք է հետևություններ աներ, թե ինչու վերջին ժամանակահատվածում 2-րդ սպայական գումարտակի որոշ ճանապահային ոստիկաններ չեն մեկնում վթարի վայր՝ պատճառաբանելով, թե՝ մենք այնտեղ անելիք չունենք, դա քննիչների գործն է։ Իսկ քննիչը ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկը չունի, որ դեպքի վայրում իր հիմնական գործը թողնի, տարածք սահմանազատի։ Երևի, որոշ ճանապարհային ոստիկաններ մտածում են, որ մի քանի ամիս է մնացել իրենց աշխատանքին հրաժեշտ տալուն, քանի որ պարեկային ծառայություն է արդեն լինելու, դրա համար գուցե բոյկոտում են։ Այստեղ են ասում՝ նման ճանապարհային ոստիկաններին պետք է համազգեստի միջից դուրս շպրտել։ 

​[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր