87368 դիտում
09:35 01-08-2024
Կրակոցներ՝ Առինջ գյուղում․ կան վիրավորներ․ եթե քրեական ոստիկանությունը գործել է օպերատիվ, ապա ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի տեխնիկայի գծով «տախտակ» մականվամբ տեսուչը, ով եղել է օրվա պատասխանատուն, «ուղտի ականջում քնած է եղել»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 29-ին ծեծկրտուք, վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանի, նույն վարչության՝ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանի, նույն վարչության՝ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Գյուղ են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Եգանյանն ու ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պարտականություները ժամանակավոր կատարող Հովհաննիսյանը։
Տեղում պարզվել է, որ ժամը 16։30-ի սահմաններում Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում անձնական հարցերի շուրջ խոսակցություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է վիճաբանության Կոտայքի մարզ բնակիչներ 28-ամյա Աշոտ Բալյանի և 28-ամյա Սեյրան Աղամալյանի միջև, որի ընթացքում Ս․ Աղամալյանը իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայից ատրճանակներով կրակոցներ է արձակել Ա․ Բալյանի ուղղությամբ, այնուհետև Մաշտոցի փողոցի 44 տան ուղղությամբ, ինչի հետևանքով Ա․ Բալյանը ստացել է մարմնական վնասվածք։ Այդ ամենից հետո վիճաբանությունը շարունակվել է ապա Ա․ Բալյանն է ատրճանակով հարվածել ու մարմնական վնասվածք պատճառել Ս․ Աղամալյանին։
Դեպքի վայր մոտ 3 ժամ հետո են բարեհաճել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ օրվա պատասխանատու, նույն գումարտակի տեխնիկայի գծով տեսուչ «տախտակ» մականվամբ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ, մինչդեռ պարեկները պարտավոր էին օպերատիվորեն ժամանել դեպքի վայր, սահմանազատել տարածքը, մինչ կժամաներ քննչական խումբը, իսկ որ «տախտակ»-ի նման պարեկները վարկաբեկում են պարեկային ծառայությունը՝ դա գաղտնիք չէ։ Բազմիցս, երբ նա է եղել օրվա պատասխանատու, Կոտայքի մարզում պարեկային ծառայության աշխատանքը կարելի է գնահատել զրո, բարձիթողի վիճակ է լինում, նա անգամ չի տիրապետում ավտոմեքենաների տեխնիկայի անվտանգությանը ու եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Կոտայքի մարզի գումարտակի պարեկների ավտոմեքենան փչացել կամ խափանվել է, իսկ «մեծն տախտակ»-ը այդ խնդիրը լուծել չի բարեհաճել ու խոտանը վերացրել են պարեկները ու եղել են նաև բազմաթիվ դեպքեր, երբ Կոտայքի մարզում պարեկները ավտովթարի են ենթարկվել ծառայողական ավտոմեքենաներով։
Գումարտակում ավտոմեքենաների անվտանգության թիվ 1 պատասխանատու «մեծն տախտակ»-ը բազմաթիվ դեպքերով չի եկել դեպքի վայր ու կանգնել վթարում հայտնված պարեկի կողքին։ Նման պարեկները, ինչպիսին Ա․ Ղազարյանն է, ինչպես հայտնի «Միմինո» ֆիլմում է ասում՝ «Քո նմանները խայտառակեն րեսպուբլիկան». հիմա այս պարոնի փնթի ու ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում խայտառակվում է ոչ միայն ՊԾ Կոտայքի մարզի գումարտակը, այլև ողջ Պարեկային ծառայությունը։
Նույնիսկ եղել է դեպք, երբ նրա հրահանգով պարեկները հետապնդել են մոտոցիկլավարին և մոտոցիկլավարը վթարի է ենթարկվել։ Բարեբախտաբար մոտոցիկլավարը լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց որ պարեկի հետապնդումը իրականացվել է «պարոն տախտակ»-ի կարգադրությամ, դա մեր աղբյուրները պնդում են։
ՀՀ Ներքին գործերի նախպարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը պետք է նման կադրերին, ինչպիսին Ա․ Ղազարյանն է, վերցնեն իրենց մանրադիտակի տակ ու օր առաջ ազատվեն նման ծառայողից, որը չի տիրապետում ծառայությանը կամ էլ նմանները կմնան ու կշարունակեն բացասական կարծիք ստեղծել Պարեկային ծառայության մասին։
Առինջի կրակոցների դեպքի մասին ոստիիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ և մինչ կժամաներ քննչական խումբը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ հրազենից վիրավորում ստանալու հետևանքով «աջ ձեռքի հրազենային և դեմքի աջ թշային շրջանի վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ս․ Աղամալյանն է, իսկ կարճ ժամանակ անց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքային աջ կեսի առաջային պատի ստորմրակային շրջանի հրազենագնդակային վիրավորում» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վարդգես Բալյանն է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Ս․ Աղամալյանին վիճաբնության ժամանակ իր մոտ ապօրինի պահվող «Սայգա» տեսակի հրազենով կրակել և հրազենային վնասվածքներ է պատճառել Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Գոռ Բալյանը։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 166 հոդ. 2 մասի 8 կետով, 167 հոդ. 2 մասի 8 կետով, 297 հոդ. 2 մասի 1 կետով, 297 հոդվածի 3 մասով, 334 հոդվածի 1 մասով և 355 հոդվածի 1 մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիճաբանություն, ծեծկրտուք և կրակոցները տեղի են ունեցել Առինջ գյուղի 25 փողոցում, ժողվորդին հայտնի «Օզոն»-ի գրասենյակի տարածքում և այդ ամենին ականատես է եղել նաև հղի կին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+