23331 դիտում
13:46 25-07-2022
Ավտովթար Երևանում․ բախվել են Renault-ն ու Mercedes-ը․ Mercedes-ը հայտնվել է մայթին․ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու բժիշկները․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Mercedes C180 և Renault մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր հրշեջ-փրկարարների կողմից շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցրած վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոհար Պետրոսյանն ու Մեսրոպ Կարապետյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ն․ Պետրոսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Renault-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել, ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է ավտովթարի պատճառ։ Ու բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+