2667 դիտում
10:37 26-07-2022
Պատգամավոր ամուսինների եկամուտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Կոտայքի մարզի Առինջ համայնքում անշարժ գույք է գնել: Պատգամավորն այն ձեռք է բերել 2017 թվականին՝ 27 մլն 200 հազար դրամով: Այդ տարի նրա դրամական միջոցը կազմել է 1 մլն դրամ, ստացել է 24 մլն 480 հազար դրամի չափով փոխառություն, վարկ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2018 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Նազարյանի ամսական աշխատավարձն այդ տարի կազմել է 544 հազար դրամ, իսկ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Նազարյանը Երեւանի Նորք-Մարաշում շինություն ունի, որը նա որպես ժառանգություն ստացել է 2009 թվականին:
Դրամական միջոցներն ավելացել են՝ 1 մլն դրամից դառնալով 3 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում բարձրացել է նաեւ նրա աշխատավարձը՝ ամսական կազմելով 1 մլն 36 հազար դրամ:
Ի դեպ, Նազարյանը 2019-ին ԱԺ փոխնախագահն էր: 2020 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2 մլն դրամ: Ավտոմեքենա չունի, իսկ ամսական աշխատավարձը կազմել է 830 հազար դրամ, բացի այս, կառավարությունից ստացել է միանվագ վճար՝ 300 հազար դրամի չափով:
Ըստ նախորդ տարվա հայտարարագրի՝ Լենա Նազարյանն ամսական ստացել է 787 հազար դրամ աշխատավարձ: Բացի այս, 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատգամավորի ունեցած վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 21 մլն 520 հազար դրամ:
Նազարյանի պատգամավոր ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, նախորդ տարի 5 մլն դրամով ավտոմեքենա է գնել՝ Toyota մակնիշի: Նրա բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 959 հազար դրամ, իսկ ամսական աշխատավարձը՝ 787
հազար դրամ: Տեղեկացնենք, որ Նարեկ Բաբայանը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղեցնում էր ՀՀ անշարժ գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոնը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1177 դիտում
08:43 03-02-2024
Միլիոնավոր դրամների շեղում ՔՊ-ական պատգամավոր ամուսինների փաստաթղթերում. բացահայտում․ «Ժողովուրդ»
5156 դիտում
11:15 21-08-2014
Ո՞ւմ է բաժին հասնում արագաչափից գանձված եկամուտը. «Ժողովուրդ»
2901 դիտում
07:51 21-11-2014
ՍԴ նորանշանակ անդամի եկամուտը. Ժողովուրդ
Այս բաժնից
1285 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»