211652_close_icon
views-count20313 դիտում article-date 10:27 26-07-2022

Արտակարգ դեպք Երևանում․ 4-րդ գյուղի տներից մեկի բակում կայանված Opel-ում հրդեհ է բռնկվել․ ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի․ ժամանել են հրշեջներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) 166 տան հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամ Գևորգյանն ու Արա Դավթյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն պարզվել է՝ բժշիկների օգնության կարիքը չի զգացվում։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Opel Astra-ն պատկանում է Երևանի բնակիչ 23-ամյա Վահագն Մուսաելյանին։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր