1684 դիտում
16:59 26-07-2022
Օդային ճանապարհով փորձ է արվել հանրապետություն ներմուծել չգրանցված դեղորայք․ ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը չգրանցված դեղերի և դեղագործական արտադրանքի՝ Հայաստանի սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում հայտնաբերել և կանխել են ՀՀ-ում չգրանցված տարբեր տեսակի դեղամիջոցների անօրինական ներմուծումը:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Թուրքիայից Հայաստան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ։
Իրականացված հսկողության արդյունքում՝ վերջիններիս պատկանող ուղեբեռներում, հայտնաբերվել են լատինատառ գրառումներով տարբեր տեսակի չգրանցված դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր, իսկ վերոնշյալ քաղաքացիների անձնական զննման արդյունքում բաճկոնների ներքին գրպաններից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված օնկոլոգիական դեղեր:
Նշված դեպքերով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ և 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:
Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1636 դիտում
12:33 05-09-2023
Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման ադամանդանման քարեր և բրենդային հագուստ
6333 դիտում
17:54 19-11-2021
Բժշկական դիմակների փոխարեն փորձ է արվել ներմուծել հագուստ և կոշիկ․ ՊԵԿ-ի բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»