211652_close_icon
views-count1465 դիտում article-date 18:42 27-07-2022

Այս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնի իրենց առաջ կզելուց հրաժարվող մարդկանցից ազատվելու հարցում. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Մամիկոն Ասլանյանի առողջական վիճակի վատթարացմանը:

«Արդեն համոզված կարող եմ ասել, որ այս իշխանությունները որևէ բանի առաջ չեն կանգնի իրենց քաղաքական հակառակորդներին, իսկ իրականում պարզապես հայրենասեր և իրենց առաջ կզելուց հրաժարվող մարդկանցից ազատվելու հարցում:

Բայց վստահ եմ, որ բոլորս միասին ունենալու ենք ազատ, անկախ և հզոր Հայաստան:

Առողջություն եմ մաղթում Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Վանեցյանը:

Նմանատիպ նյութեր